Քաղաքականություն 

Տարօրինակ բան չկա, որ Թովմասյանի հարազատներին հիմա են կանչում. Ալեն Սիմոնյանի համար ամեն ինչ օրինական է

analitik.am

Եթե Հայաստանում որևիցե մեկն օրենք չի խախտել, որևէ մտածելու բան չունի: Դա վերաբերում է Հրայր Թովմասյանին ու բոլորին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայատարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ տարօրինակ չէ արդյո՞ք, որ հենց հիմա են հարցաքննության կանչում Թովմասյանի ընտանիքի անդամներին, Սիմոնյանը նշել է, որ որևէ տարօրինակ բան չկա. «Իրավապահները գործում են իրենց լիազորությունների ու ժամկետների շրջանակներում»:

Ինչ վերաբերում է ՍԴ-ի կողմից Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումի մերժմանը, Սիմոնյանն ասել է, որ ՍԴ-ին դիմելու ժամանակ ենթադրել են, որ կարող են լինել տարբեր ելքեր. «Ակնհայտ է, որ Հայաստանում կա ճգնաժամ: Դատական ճգնաժամն ընդունվում է ՀՀ քաղաքացիների կողմից: Այդ ճգնաժամը լուծվելու է անկախ Հրայր Թովմասյանի ցանկության: Հայաստանում կա օրինական ընտրված իշխանություն ի տարբերություն Հրայր Թովմասյանի: Հիմա ով ինչ ուզում է, թող ասի: Սերժ Սարգսյանն էլ էր ասում, որ մինչև 2030 թվականը մնալու է»:

Ալեն Սիմոնյանի խոսքերով, Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ դառնալուց առաջ Սերժ Սարգսյանի համար մի հատ սահմանադրություն է գրել, Սերժն էլ տարել է նրան նստեցրել այնտեղ, որպեսզի Հրայր Թովմասյանն իր անվտանգությունը սահմանադրականության առումով ապահովի. «Բոլորը գիտեն դրա մասին, հիմա էլ ինչ է Հրայր Թովմասյանն իրեն դրել Հռոմի պապից կաթոլիկի տեղը, ամենապարկեշտ իրավաբանի տեղը: Ո՞վ չգիտի, թե ինչի համար է Հրայր Թովմասյանը ստացել այդ պաշտոնը»:

Նույն շարքից