Հայաստան Քաղաքականություն 

«Թավշյա» բառն արդեն ջղայնացնում է մարդկանց, չեմ ուզում այդ բառն ասել. Ալեն Սիմոնյան

analitik.am

Ալեն Սիմոնյանն ուշացած չի համարում Սահմանադրական դատարանի վերաբերյալ քայլերի ձեռնարկումը:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահի տեղակալը նշեց, որ ԱԺ ընտրություները եղել են դեկտեմբերին. «Մենք չէինք կարող Հայաստանն անընդհատ ակցիաների մեջ պահել: Բոլորին, ովքեր նախկինում որևիցե ձևով աշխատել ու լռել են, երբ պետք է չլռեին, երկրորդ հնարավորությունը տրվել է: Փորձել ու փորձում ենք Հայաստանում պահել, չեմ ուզում արդեն ասել այդ բառը, քանի որ մարդկանց այն ջղայնացնում է, թավշյա մթնոլորտը, որը եղել է հեղափոխության ժամանակ ու մնալու է: Սակայն պետք չէ դա ընկալել այնպես, որ գործողություններ չեն լինելու»:

Սիմոնյանի խոսքերով, փողոցում մարդիկ իրենց բռնում են ու հարցնում, թե ինչու այս կամ այն մարդու հարցերը չեն լուծվում, սակայն իրենք բացատրում են, որ ամեն ինչ պետք է անեն ու անում են օրինականության սահմաններում:

Նույն շարքից