Հայաստան 

ԵԹԿՊԻ-ի 70-ամյակի առթիվ Նախագահի հրամանագրով պարգևատրումներ են կատարվել

analitik.am

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 70-ամյակի կապակցությամբ, կրթության բնագավառում երկարամյա մանկավարժական գործունեության համար Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սեյրանի Սարգսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:


 Նախագահի մեկ այլ հրամանագրով` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 70-ամյակի կապակցությամբ, մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած վաստակի համար Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմական շարժման և վոկալի ամբիոնի պրոֆեսոր Մերուժան Խորենի Սահակյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:

Նույն շարքից