Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանն իմ ընկերն է. Ալեն Սիմոնյանն ասաց, որ խոսել է ԱԱԾ նախկին տնօրենի հետ

analitik.am

Եթե Վանեցյան Արթուրն այսօր էլ լիներ ԱԱԾ տնօրեն, եթե փաստաթղթեր ու դիմումներ լինեին, մարդկանց կանչելու էին ու ցուցմունք տալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ ծաղկի բիզնեսի մասին գրվել և խոսվել է նաև այն ժամանակ, երբ Վանեցյանը դեռ պաշտոնավարում էր:

Սիմոնյանի խոսքերով, Վանեցյանի ու որևէ մեկի նկատմամբ հետապնդում, գործեր հարուցելու միտում չկա. «Մենք նման բան չենք անի: Ես կամ վարչապետը կամ որևէ մեկը նման ցուցում չեն տա: Մեր ամենաուժեղ գործիքը քաղաքական խոսքն է, որն այնքան ծանր է, որ մենք կարողացել ենք հեղափոխություն անել: Մեր խոսքն այնքան ծանր է, որ ես պատրաստ եմ ցանկացածի հետ բանավիճել: Մեր ոճը չեն հետապնդումները»:

Սիմոնյանը վստահեցրեց, եթե Հայաստանում հետապնդումներ լինեն, ինքը դուրս կգա նման բան անողների դեմ ու կպայքարեն նման իշխանության դեմ. «Այդպես կանեն իմ բոլոր ընկերները: Նման իշխանություն Հայաստանում էլ չի լինելու»:

ԱԺ նախագահի տեղակալը նշեց, որ Վանեցյանը շարունակում է մնալ իր ընկերը, խոսել է վերջինիս հետ պաշտոնանկությունից հետո. «Ես խոսել եմ նրա հետ, սակայն աշխատել եմ մանրամասների մեջ չխորանալ: Դա հիմա ճիշտ չեմ համարում»:

Նույն շարքից