Հրայր Թովմասյանի դուստրերից մեկը հիմա ԱԱԾ-ում է: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց Ռուբեն Մելիքյանը:
Արփինե Հովհաննիսյանն իր հերթին ասաց, որ Թովմասյանի ավագ դուստրն այս պահին ներսում է՝ հարցաքննության, իսկ կրտսերը սպասում է նրա դուրս գալուն, որպեսզի իրեն ևս հրավիրեն հարցաքննության. «Միայն այս փաստը հիմք պետք է հանդիսանա հասկանալու համար, թե ինչու ենք մենք այստեղ: Կանչել են Հրայր Թովմասյանի դուստրերին ու ուսադիր կրողներին ստիպում են անցնել գծեր»,-ասաց Հովհաննիսյանը՝ կարևորելով իրար հետ արժանապատիվ համագոյակցելու կարողությունը:
Նշենք, որ այս պահին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում նաև՝ Արփինե Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, գտնվում են ԱԱԾ-ի մոտ, ուր հրավիրվել են ՍԴ նախագահի հայրն ու աղջիկները: