Գլխավոր Իրավական 

Թովմասյանի հայրիկին արդեն հարցաքննել են. Խոսել են բացառապես մի բանի մասին

analitik.am

Վարդան Թովմասյանին ԱԱԾ-ում հարցրել են, թե երբ է նա իր տանիքը վերանորոգել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր փաստաբանը:

Ամրամ Մակինյանը նշեց, որ այսօր իշխանությունները ցանկանում են ցանկացած գնով կասեցնել Հրայր Թովմասյանի լիազորությունները և կատարվող քայլերն ուղղված են բացառապես դրան. «Սա նաև ճնշում է ամբողջ ՍԴ-ի վրա»:

Փաստաբանն իր զարմանքն արտահայտեց, որ գործադիրը որևէ միջոցի առաջ չի կանգնում, մտնում է մարդկանց ընտանիքներ, լինում են հետապնդումներ. «Սա ճնշում է»:

Հարցաքննության ընթացքում այսօր ճնշում չի եղել, ամեն ինչ նորմալ է անցել. «Սակայն այն հարցերը, որոնք հնչեցվում էին, առնվազն տարակուսելի էին»:

Փաստաբանն այլ բան չասաց՝ միայն նշելով, որ ավագ Թովմասյանի ինքնազգացողությունը լավ չէ:

Նույն շարքից