Տեսանյութեր Քաղաքականություն 

Մի տարի առաջ էլ իմ երեխայի վրա են հարձակվել. Շարմազանովը զարմացած չէ Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակից

analitik.am

 

 

Այս պահին ի աջակցություն ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ԱԱԾ շենքի մոտ է գտնվում նաև ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով:

Լրագրողների հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ այսօր ՍԴ-ն փաստացի միակ կառույցն է, որը չի պարում Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ, դրա համար էլ հայտնվել է իշխանությունների թիրախում. «ՍԴ-ն երդում է տվել ծառայել սահմանադրությանը, ոչ թե անձին։ Մենք գտնվում ենք ԱԱԾ շենքի մոտ: Մի քանի ամիս առաջ այս շենքում ղեկավարը, ով Նիկոլ Փաշինյանի գործընկերն էր ու նրա կողմից ստացել էր գեներալի ուսադիրներ, Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական դիագնոզը տվեց՝ կանգ առ ու սթափվիր: Դա ասել է այս շենքում նստած ղեկավարը, ով ավելի շատ ինֆորմացիա ունի»:

Շարմազանովի խոսքերով, ինքը չի զարմանում Թովմասյանի տղամարդկության, գիտելիքների, պրոֆեսիոնալիզմի վրա, սակայն ամեն ինչին չափ կա. «Չնայած ես չեմ զարմանում, մի տարի առաջ էլ իմ ընտանիքի, մեր ընտանիքների, իմ երեխայի վրա են հարձակվել: Սա սրանց գործելաոճն է»:

 

Նույն շարքից