Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել. Էդուարդ Շարմազանով

 

 

Էդուարդ Շարմազանովը կանխատեսում է, որ Նիկոլ Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները: Այս մասին ԱԺ նախկին փոխխոսնակը հայտարարեց ԱԱԾ-ի մոտ, ուր եկել է իր աջակցությունը Հրայր Թովմասյանին հայտնելու համար. «Մենք էլ պետք է դիմակայենք մինչև իրենք կգան, կգա իրական ժողովրդավարությունը: Կոնկրետ ես պատրաստ եմ պայքարել: Հայաստանում կան տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր չեն հանդուրժելու Նիկոլ Փաշինյանի կամայականությունները: Մեր պայքարի արսենալում լինելու են բոլոր օրինական միջոցները»:

Հարցին՝ իշխանություններին հաջողվելու է արդյո՞ք պաշտոնանկ անել Թովմասյանին, Շարմազանովն ասաց, որ պաշտոնանկ անել՝ ոչ, բայց ավելի վատ բան կարող է լինել՝ կալանավորել. «Կասկածո՞ւմ եք: Կարող է ինձ էլ կալանավորեն, Ձեզ էլ, որ ինձ այդպիսի հարց եք տալիս: Այսօրվա Հայաստանում որևէ իրավական նորմ չի աշխատում: Սա զտում է՝ կամ այս կողմն ես, կամ՝ այն: Զտվում են մարդիկ, ովքեր պայքարում են հանուն Հայաստանի Հանրապետության»:

Շարմազանովի խոսքերով այսօր Հայաստանում չկա իշխանություն, կա ռեժիմ ու Նիկոլի դուդուկի տակ պարող գործիչներ. «Եթե այսօր Նիկոլը հրաման տա, ԱԺ-ում վաղը բոլորը սազներն առած կգովաբանեն Հրայր Թովմասյանին»:

Հարցին՝ իրենց իշխանության օրոք մի՞թե հետապնդումներ չեն եղել, ԱԺ նախկին փոխխոսնակն ասաց, որ իրենց իշխանությունն անցյալում է, ինքն իրենց իշխանության մասին գնահատականներ տվել է, այդ գնահատականներն ուժի մեջ են:

Շարմազանովը հերքեց, թե իրենց իշխանության ժամանակ եղել են քաղաքական բանտարկյալներ . «Մեր իշխանության օրոք որևէ միջազգային մասնագիտացված կառույց չի նշել, թե Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ: Մեր իշխանության օրոք դատական իշխանության վրա ճնշումներ չի եղել, ղեկավարը դատավորներին վնգստացող չի անվանել, ասֆալտին չեն փռել, մարդկանց 75 տարեկան հայրերին ԱԱԾ չեն բերել»:

 

 

  •  
  •  
  •  
  • 5
  •  
  • 3
  •  
  •  
  •  
    8
    Shares

Նույն շարքից