Հասարակություն 

ԱԱԾ-ում ավելի քան մեկ ժամ է հարցաքննում են Թովմասյանի դուստրերին

analitik.am

ԱԱԾ-ում ավելի քան մեկ ժամ է հարցաքննում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերին:

Լրագրողների հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանը հայտնել էր, որ նախ հարցաքննության են հրավիրել ավագ դստերը, իսկ կրտսերը սպասում քրոջ դուրս գալուն, որպեսզի իրեն հրավիրեն:

Մինչ այս պահը որևէ նորություն չկա ՍԴ նախագահի դուստրերի հարցաքննությունից:

Ավելի վաղ ԱԱԾ-ում հարցաքննվել էր նաև Թովմասյանի հայրը, ում ինքնազգացողությունը վատացել էր ԱԱԾ շենքում: Ավագ Թովմասյանին հարցեր էին տվել այն մասին, թե երբ է նա փոխել տան տանիքը:

Նույն շարքից