Հասարակություն Պատահարներ 

Գորիս-Տաթև ճանապարհին ավտոմեքենան մոտ 200 մետր գլորվել է հարակից ձորը

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13:19-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վրեժ Պ., ծնված 1989 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մետր գլորվել հարակից ձորը:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից