Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը հերքում է

analitik.am

Ներկայումս Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական օպերացիա չի իրականացվում, պահպանվում է հրադադարի ռեժիմը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքեւով՝ հրադադարի մասին պայմանավորվածությունն ուժի մեջ է, որևէ մարտի մասին խոսք լինել չի կարող․ «Այդ ամենը սուտ է ՝ ապատեղեկատվություն»,-ասել է Էրդողանը և հավելել, որ Անկարան ուշադիր հետևում է պայմանավորվածության իրագործմանը, իսկ քրդերը պետք է 5 օրվա ընթացքում թողնեն Թուրքիայի «անվտանգության գոտին»:

Նա նաև ավելացրել է, որ գործընթացը սերտորեն համաձայնեցվում է Միացյալ Նահանգների հետ, բանակցությունները շարունակվում են պատվիրակությունների մակարդակով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի Ռաս էլ-Աին քաղաքում տեղի է ունենում հրաձգություն։

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, կրակել են Թուրքիայի Ջեյլանպինար քաղաքից։ Քրդերն իրենց հերթին հայտարարել են, որ թուրքական կողմը բացի հրետանային զենքից, կիրառում է անօդաչուներ։

Հիշեցենք, որ երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ԱՄՆ-ն և Թուրքիան պայմանավորվել են 5 օրով դադարեցնել Սիրիայում թուրքական «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան: Թուրքական զորքերն այս ընթացքում չեն հարձակվի, որպեսզի քրդական ուժերը կարողանան նահանջել 30-կիլոմետրանոց «անվտանգության գոտու» սահմաններից այն կողմ:

Միևնույն ժամանակ, կողմերը համաձայնության են եկել համատեղ պայքարել ընդհանուր թշնամու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Նույն շարքից