Հասարակություն 

Նազարբաևի թոռանը դատապարտել են ոստիկանի վրա հարձակվելու և կծելու համար

analitik.am

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ 28-ամյա Այսուլթանը, Լոնդոնում 1 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել ոստիկանի վրա հարձակվելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:

Հարձակման պահին Նազարբաևը եղել է թմրանյութի ազդեցության տակ: Նա կծել ու հարվածել է ոստիկանին, ում ձեռքին մնացել է նախագահի թոռան ատամների հետքերը:

Այսուլթանը նաև պարտավոր է բուժման կուրս անցնել, կատարել հասարակական աշխատանք ու տուգանք վճարել: Եթե նա պայմանները խախտի, պայմանական պատիժը կդառնա իրական:

Նույն շարքից