Հայտնի ֆուտբոլային գործակալ Ջուզեպե Պալյարան հայտարարել է, որ կաշառք է տվել Ալեքս Ֆերգյուսոնին, երբ վերջինս աշխատում էր «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ինչպես հայտնում է բրիտանական Mirror-ը, գործակալը, ով անցնում է կոռուպցիայի գործով, Ֆերգյուսոնին 30 հազար ֆունտ արժեքով «Ռոլեքս» է նվիրել, որպեսզի նա պարտվի «Յուվենթուսի» դեմ խաղում: Դա հայտնի է դարձել դատական գործընթացի ժամանակ:
Գործակալի խոսքերից հայտնի է դարձել նաև, որ վերջինս ոչ մեկ անգամ է տարբեր առիթներով շնորհակալություն հայտնել Ֆերգյուսոնին: