Գլխավոր Իրավական 

Հրայր Թովմասյանի աղջիկն իր մեքենան նվիրել է Արցախի ՊԲ-ին. Մանրամասներ՝ այսօրվա հարցաքննություններից

analitik.am

Հրայր Թովմասյանի ավագ դուստրն ավտոտնակ ունի Կենտրոն վարչական շրջանում: Նա այն որպես նվիրատվություն ստացել է 2016 թվականին: Նվիրողը վերջինիս մորաքրոջ աղջիկն է: Իսկ կրտսեր աղջկա միակ գույքը 2014 թվականի արտադրության Նիսսանն է, որը նա նվեր է ստացել կրկին 2016 թվականին և կրկին մորաքրոջ աղջկանից: Այս մասին լրագրողների հայտնեց Թովմասյանի հարազատների փաստաբաններից Հայկ Սարգսյանը:

Այսօրվա հարցաքննությունները վերաբերել են Թովմասյանի աղջիկների գույքին:

Բանն այն է, որ Թովմասյանի աղջիկների մորաքրոջ դուստրը մեկնել է ԱՄՆ, դրա համար որոշել է իր գույքը նվիրել իր քույրերին. «Որոշակի հարցեր եղել են Թովմասյանի ավագ դստերը պատկանող Նիսսան Պատրուլի վերաբերյալ, որը նա ապրիլյան պատերազմի օրերին կամ դրանից հետո նվիրել է Արցախի ՊԲ-ին»,-ասաց փաստաբանը:

Հրայր Թովմասյանի գործունեության հետ կապված որևէ հարց չեն տվել ոչ նրա դուստրերին, ոչ հորը:

Ինչ վերաբերում է Թովմասյանի հոր հարցաքննությանը, ապա արդեն հայտնել ենք, որ նրան հարցեր են տվել բացառապես տան տանիքի մասին:

Արդյո՞ք Թովմասյանի հարազատներին կրկին կանչելու են հարցաքննության, փաստաբանները չգիտեն:

Նույն շարքից