Սևաստոպոլի բնակչուհին իր մեկամյա դստեր համար պատրաստված շիլայի մեջ սխալմամբ կիսլատա է լցրել։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է «Комсомольская правда»-ից։
Քաղաքային թիվ 5 հիվանդանոցի բժիշկները, որտեղ տեղափոխվել է երեխան, ախտորոշել են ստամոքսի և կոկորդի քիմիական այրվածք։ Մայրը բժիշկներին պատմել է, որ շիլան պատրաստելիս ջրի փոխարեն սխալմամբ կիսլատա է լցրել։
Ընթրիքից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, և կինը դիմել է բժիշկներին։
Ներկայումս երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հայտնվում:
Տեղի ունեցածի փաստով ստուգումներ են իրականացվում: