Հասարակություն 

Հայտնի է Դեդ Հասանի սպանության ենթադրյալ պատվիրատուն

analitik.am

ՌԴ Քննչական կոմիտեն գրեթե բացահայտել է հանցավոր աշխարհի թագավոր Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) սպանությունը։ Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։

Ըստ հրատարակության՝ սպանության պատվիրատուն օրենքով գող Մերաբ Ջանգվելաձեն է (Մերաբ Սուխումսկի), ով համարվում էր Դեդ Հասանի ամենաոխերիմ թշնամին:

Ըստ «Ռոսբալտ»-ի, այս տեղեկությունը հաստատվել է Իտալիայից պաշտոնապես ստացված գաղտնալսումների արդյունքներով: Սուխումսկիի՝ Իտալիայում գտնվելու ժամանակ արձանագրել են նրա հեռախոսազրույցը Ռուսաստանի բանտում գտնվող Թարիել Օնիանիի (Տարոյի) հետ: Առաջինը պատմել է Հասանի հետ կոնֆլիկտի մասին, իսկ երկրորդը պատասխանել. «Վերացրեք նրան, և բոլոր խնդիրները կանհետանան»:

Նշվում է, որ հենց դրանից հետո է Սուխումսկին թագավորի դեմ մահափորձ կազմակերպել։

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Տագանսկայի կազմակերպված հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության ընթացքում է հնարավոր եղել բացահայտել Դեդ Հասանի սպանության հավանական պատվիրատուին։

Պարզվել է, որ հենց վերոնշյալ խմբավորմանն է պատկանել այն զենքը , որով սպանել են Դեդ Հասանին: Խոսքը մասնավորապես վրաբերում է «Վալ» տեսակի ինքնաձիգին: Այս զենքը 2009 թվականին օգտագործվել է նաև օրենքով գող Անդրեյ Գալուբևի՝ Սկիֆի, դեմ:

Նույն շարքից