Հայաստան 

Պատգամավորն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծում խնդիրներ է տեսել

analitik.am

 «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը կարող է քաղաքացիների համար ստեղծել հավելյալ խոչընդոտներ և նրանց անվտանգության հետ կապված խնդիրներ: Նման կարծիք լրագրողների հետ հանդիպմանը նոյեմբերի 21-ին հայտնեց  ԱԺ ՕԵԿխմբակցության պատգամավորԼևոն Դոխոլյանը:


Նրա խոսքով`  համաձայն այդ նախագծի` հավաքագրվելու են քաղաքացիների տվյալներ, սակայն օրենքում ամրագրված չէ, թե ինչ միջոցառումների համար է դա կատարվելու և ինչ նպատակով են այդ տվյալները օգտագործվելու:


«Նաև հարց է առաջանում, թե բյուջեից ինչքան գումար է հատկացվելու անձնական տվյալների հավաքագրման համար համապատասխան նոր կառույցի ստեղծման նպատակով»,- հավելեց Լևոն Դոխոլյանը:

Նույն շարքից