Հասարակություն 

Լուկաշենկոն ասել է, թե ինչով կցանկանար զբաղվել նախագահի պաշտոնից հեռանալուց հետո

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, թե ինչով կցանկանար զբաղվել նախագահի պաշտոնից հեռանալուց հետո: Նա մասնավորապես ասել է, որ կցանկանար ռեկտոր լինել ինչ-որ ուսումնական հաստատությունում. «Սակայն ես չեմ կարող ինքս ինձ պաշտոն տալ հեռանալուց առաջ»:

Վերոնշյալով պայմանավորված՝ նախագահն ասել է, որ պատրաստ է փոխզիջման գնալ ու ծավալել մանկավարժական գործունեություն:

Ամփոփելով խոսքը՝ Լուկաշենկոն նշել է, որ ապագայում ավելի շատ կշփվի ուսանողների հետ. «Երիտասարդներն ապագան են, իսկ ուսանողները ցանկացած պետության հիմքն են, նրանք են որոշելու պետության դեմքը»,-ասել է նա:

Նույն շարքից