Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը հայտնել է Թել-Աբյադից և Ռաս էլ-Այնից քրդերի հեռանալու մասին

analitik.am

Քրդական ուժերը լքել են Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանը, որն ընկած է Թել-Աբյադի և Ռաս էլ-Այնի միջև: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, որ թուրքական ուժերը չեն հեռանալու Սիրիայի հյուսիսից. «Մեր ուժերը կմնան այնտեղ: Մենք կհետևենք՝ հեռանում են արդյո՞ք ահաբեկիչները, թե՝ ոչ»:

Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ քրդական ուժերը 120 ժամ ժամանակ ունեն հեռանալու համար:

Նույն շարքից