Հասարակություն 

Փխուկետ-Մոսկվա օդանավում մանկահասակ երեխա է մահացել

Փխուկետից Մոսկվա թռչող «Աէրոֆլոտ» ընկերությանը պատկանող օդանավում մանկահասակ երեխա է մահացել:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կազանում այն բանից հետո, երբ երեխան դադարել է շնչել:

Վայրէջքից հետո բժշկական անձնակազմը մուտք է գործել օդանավ երեխային փրկելու համար, սակայն ամեն ինչ ապարդյուն է եղել:

Այլ մանրամասներ չեն հայտնվում:

Նույն շարքից