Հասարակություն Մշակույթ 

Մինսկում գիրք է հրատարակվել ֆաշիզմի դեմ մարտնչած հազարավոր հայերի մասին

analitik.am

Բելոռուսիայի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել «Հայ զինվորները հանուն Բելոռուսիայի մարտերում (1941-1944թթ.)»  գիտապատմական գրքի շնորհանդեսը:

«Գրքում առաջնային տեղ են զբաղեցնում մարտերում զոհված, անհետ կորած և Բելոռուսիայում թաղված 3429 հայ զինվորների մասին կենսագրական տեղեկությունները, որոնք ի մի են բերվել առաջին անգամ: Առանձնացված է նաև Բրեստի ամրոցը պաշտպանող հայերի անվանացանկը, որում 101 մարդու անուն է նշվում: Տեղեկություններ կան նաև 654 պարտիզանների և ընդհատակյա գործիչների մասին»,- հայտնում է «Բելոռուսիան այսօր» հրտարակչությունը:

Նախագծի ղեկավարը Հայագիտական հետազոտությունների աջակցության և զարգացման ֆոնդի տնօրեն Արմեն Խեչոյանն է:

Նույն շարքից