Միջազգային Քաղաքականություն 

Թուրք զինվորականները Սիրիայի հյուսիսում գերի են վերցրել մոտ 200 ԻՊ զինյալի

analitik.am

Թուրք զինվորականները գերի են վերցրել 195 ԻՊ զինյալի, որոնց բանտերից ազատել էին Քուրդ աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները և Ժողովրդական ինքնապաշտպանական ռազմաջոկատների զինված ներկայացուցիչները: Նրանց կազմում կան նաև Թուրքիայի քաղաքացիներ: Այլ երկրների քաղաքացիները դեռևս մնալու են Սիրիայի տարածքում: Ընդ որում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր գոհունակությունը եվրոպական այն երկրներին, որոնք համաձայնել են վերջիններին վերադարձնել դատապարտելու պայմանով:

«Ինձ հենց նոր տեղեկացրին, որ եվրոպական որոշ երկրներ առաջին անգամ ցանկանում են դատապարտել իրենց երկրից գաղթած ԻՊ զինյալներին: Դա լավ լուր է, բայց պետք է իրագործվի այն բանից հետո, երբ մենք գերի կվերցնենք նրանց», - գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

Նախկինում Թրամփը բազմիցս դիմել է եվրոպական երկրներին ետ ընդունել և դատապարտել Սիրիայում գերված իրենց քաղաքացի ԻՊ ահաբեկիչներին՝ նշելով 18000 գերված զինյալի:

Նույն շարքից