Առողջապահություն Հասարակություն 

Կանչերը սպասարկվել են պոլիկլինիկայի բժշկի և բուժքրոջ կողմից՝ մարդատար մեքենայի միջոցով. Արսեն Թորոսյան

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երևանի Նոր Նորք համայնքում հոկտեմբերի 15-ից իրականացվող փորձարարական ծրագրի շրջանակներում շտապօգնության կայանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ պոլիկլինիկա ուղղորդվել է թվով 5 չորրորդ մակարդակի համարվող կանչ (ոչ շտապ): Կանչերը սպասարկվել են պոլիկլինիկայի բժշկի և բուժքրոջ կողմից՝ մարդատար մեքենայի միջոցով։

Բոլոր դեպքերում կանչ տվողները եղել են քրոնիկ հիվանդություններով քաղաքացիներ, որոնք ստացել են սիմպտոմատիկ բուժում: Հաջորդ առավոտյան արդեն իրենց պոլիկլինիկական կցագրված բժիշկի կողմից կատարվել է ակտիվ այց` երեկոյան հերթապահ բժիշկի տրված տեղեկատվության հիման վրա:

Շտապօգնության դիսպետչերների կողմից դասակարգումը և ուղղորդումը եղել են ճիշտ: Սպասարկվողների կողմից շտապօգնության բժիշկի փոխարեն պոլիկլինիկական բժիշկի այցը միայն դրական է ընդունվել:

Այս ծրագրով մենք բեռնաթափում ենք շտապօգնությունը, որպեսզի այն հասցնի կատարել միայն իրապես շտապ և անհետաձգելի կանչերը»։

Նույն շարքից