Քաղաքականություն 

Հիմիկվա իշխանություններն աջակցում են կանանց. Մարիամ Փաշինյանը դեմ չէ դառնալ Հայաստանի վարչապետ, սակայն չի հիշում պատգամավորների թիվը

analitik.am

Ինձ համար տխուր է, որ մինչև հիմա Հայաստանում չի եղել կին վարչապետ, նախագահ, ԱԺ նախագահ, փոխվարչապետեր: Այս մասին Առաջին լրատվականի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը՝ հավելելով, որ կանայք պետք է ակտիվանան. «Հիմիկվա իշխանությունները և կառավարությունը միանշանակ աջակցում են կանանց դերը միջազգային հարաբերություններում, ներքին ու արտաքին քաղաքականության մեջ»:

Վարչապետի դուստրը հիշեցրել է, որ Հայաստանում հիմա 131 պատգամավոր կա(իրականում 132-ն են), որից 31-ն են կին. «Սա քիչ ցուցանիշ է: Ես մեր հայ կանանցից սպասում եմ ավելին: Ունենք մեկ կին նախարար, 12 փոխնախարար: Սա էլ ոչ գոհացուցիչ ցուցանիշ է: Հայ կանայք կարող են անել ավելին: Ուղղակի մինչ այս բավարար պայմաններ չեն եղել դրա համար: Բայց հիմա մեր կառավարությունն աջակցում է կանանց բոլոր ոլորտներում, դրա համար վստահ եմ, որ կանայք փոքր բայց վստահ քայլերով բարձր դիրքեր կզբաղեցնեն: Իսկ երբ այդպես լինի, որոշումներն ավելի զգույշ կկայացվեն, բոլոր հետևանքները հաշվի կառնեն»:

Հարցին՝ կցանկանար արդյո՞ք լինել Հայաստանի առաջին կին վարչապետը, Փաշինյանի դուստրը պատասխանել է՝ ինչու ոչ:

Նույն շարքից