Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման արդյունքում 11 զոհ կա, անհետ կորածների թիվը հասնում է 15-ի: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հավելելով նաև տուժածների մասին:
Նախնական տեղեկություններով, փլուզումը հնարավոր է տեղի է ունեցել ուժեղ անձրևների պատճառով:
Դեռ չճշտված տեղեկություններով, հանքում աշխատում է մոտ 100 մարդ, իսկ դեպքի պահին աշխատելիս են եղել 50-ը:
Հայտնվում է, որ բանվորներն ապրել են հանքի մոտ գտնվող վագոններում, որոնք վնասվել են փլուզման արդյունքում: