Միջազգային Քաղաքականություն 

Մանրամասներ են հայտնի դարձել ԱՄՆ փոխնախագահի և Էրդողանի միջև գաղտնի բանակցություններից

analitik.am

Մանրամասներ են հայտնի դարձել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև բանակցությունների մասին, որոնց արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Սիրիայում ժամանակավորապես դադարեցնել թուրքական «Խաղաղության ակունք» օպերացիան: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցել են ավելի քան 4 ժամ: Ամենամեծ խնդիրը եղել է այն, որ Անկարան չի ցանկացել զիջումների գնալ: Շրջադարձային է եղել թուրքական կողմի պահանջի ընդունումը, որ կրակը պետք է ժամանակավորապես դադարեցվի, այլ ոչ թե դադարեցվի վերջնական:

Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է կրակը դադարեցնել 24 կամ 48 ժամով: Դրանից հետո կողմերն ընդհանուր հայտարարի են եկել 120 ժամով կրակը դադարեցնելու հարցում: Այս կետից հետո կողմերը կարողացել են արագ համաձայնության գալ մյուս հարցերում:

Փենսը նաև վստահեցրել է թուրքական կողմին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարգում ու գնահատում է Էրդողանին: Կողմերի միջև լարվածությունը թուլացել է նաև այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ ամերիկյան պատվիրակության մեջ վետերաններ կան, իսկ իր որդին ևս եղել է զինվորական: Կողմերը նաև ցավակցություններ են հայտնել թուրքական օպերացիայի ընթացքում զոհվածների ընտանիքներին:

Նույն շարքից