Հասարակություն 

Վահե Գրիգորյանը ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել ՍԴ-ում ոչ մի բան անելու դիմաց. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «2019 թ. հունիսի 20-ին ԱԺ-ի կողմից Սահմանադրական դատարանի դա­տավոր ընտրված և իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանն ան­ցած շուրջ 5 ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանի որևէ աշխատակարգային նիստի չի մասնակցել, աշխատանքային որևէ պարտա­կանություն չի իրականացրել, որևէ գործ չի քննել, սակայն ՀՀ պետբյուջեից ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել: «Այսօրի» փոխանցմամբ ուշագրավ է, որ Վահե Գրիգորյանը թեև իր հարցազրույցնե­րում հայտարարում է, որ Հայաստանը «Սահմանադրական դատարան չու­նի» և կասկածի տակ է դնում բարձր դատարանի լեգիտիմությունը, բայց դա նրան չի խանգարում հարկատուների միջոցներից ոչինչ չանելու դի­մաց ամսական 793.680 դրամ աշխատավարձ ստանալուն:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է «Սահ­մանադրական դատարանի դատավորի՝ ՍԴ նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը», ինչն էլ հիմք է ԱԺ-ի կողմից ՍԴ դատավորի լիազորությունների դադարեց­ման հարցով ՍԴ դիմելու համար:

Հավելենք, որ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր ընտրած «Իմ քայլը» խմբակցությունն անցած ամիսներին այդպես էլ որևէ քայլ չի ձեռնարկել նրա կողմից դրսևորվող անօրինական գործողություններին համապա­տասխան գնահատականներ տալու ուղղությամբ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից