Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում. Ովքեր են միակ հույսը

analitik.am

«Փաստ» թերթը գրել է. «Իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, շարունակում է ձախողվել ՏԻՄ ընտրություններում:  Դրան զուգահեռ՝ իշխանությունները, մեղմ ասած, չեն շտապում նախաձեռնել փոփոխություններ Ընտրական օրենսգրքում և հրաժարվել, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգից: Այս ամենն ունի խորքային պատճառներ:

Բանն այն է, որ կուսակցությունը, որպես այդպիսին, այդպես էլ չի կայանում, իսկ տարածքային կառույցները շատ թույլ են: «Փաստ» թերթը տարբեր մարզերից պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ ՔՊԿ տարածքային կառույցները հաճախ կոորդինացնում են օդիոզ, պատեհապաշտ դեմքեր:

Արդյունքում մարդիկ ոչ միայն նրանց հետ չեն ցանկանում առնչվել, այլև իրենց թույլ չեն տալիս մտնել նրանց ղեկավարած կառույցներ:  Նման կառույցներով դասական իմաստով համամասնական ընտրության չես գնա, իսկ սոսկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշով այլևս հնարավոր չի լինի հաջողության հասնել, որովհետև օրեցօր նրա վարկանիշն էլ է անկում ապրում: Հույսը մնում են տարածքների, այսպես կոչված, «հեղինակություններն» ու օդիոզները»:

Նույն շարքից