Բարի օր Վերլուծական Տեսանյութեր Քաղաքականություն 

Ըստ Նիկոլ Փաշինյանի իր ու Սերժ Սարգսյանի միջև տարբերություն չկա /տեսանյութ/

analitik.am

Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած հայտնի իրադարձություններն իրենց հետ մի քանի հայտարարություններ բերեցին հայկական իրականություն, որոնցից մեկն էլ ուղիղ կապ ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Խոսքը հայտնի «բա սերժի ժամանակ»-ի իսկ ավելի ճիշտ՝ «ba serji jamanak»-ի կամ «ba serzhi zhamana»-ի մասին է: Այս արտահայտությունը տարբեր գրելաձևեր ունի, սական դրանից դրա էությունը չի փոխվում:

Իշխանափոխությունի հետո, երբ ինչ-որ մեկը փորձում է քննադատել այսօրվա իշխանություններին, մասնավորապե նրանց համակիրները սկսում են մեղադրել քննադատողներին՝ անկախ քննադատության բովանդակությունից, «Սերժի ժամանակ լռելու» մեջ: Այս մարդիկ, թերևս չգիտակցելով, համեմատում են գործող իշխանություններին նախկինների հետ, Նիկոլ Փաշինյանին՝ Սերժ Սարգսյանի հետ՝ ըստ էության հավասարության նշան դնելով կողմերի միջև:

Օրեր առաջ այս «թակարդի» մեջ ընկավ նաև հենց Փաշինյանը:

Անցած շաբաթ կառավարության նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց զոհված զինծառայողների մայրերին և լսեց վերջիններիս խնդիրները՝ խոստանալով փուլ առ փուլ լուծում տալ հարցին: Ինչպես հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարգարիտա Խաչատրյանը, հանդիպմանը վարչապետից ոչ մերժում են ստացել, ոչ դրական լուծում:

Հանդիպման ընթացքում, երբ մայրերը ներկայացնում էին իրենց խնդիրը և պահանջները, Փաշինյանը բառացի ասաց. «Հիմնադրամի շահառուների շրջանակը որոշվել է այն ժամանակներում, երբ ինչպես դուք եք ասում, իշխանությունների հետ շատ մերձ հարաբերություններ եք ունեցել: Ես չեմ հիշում, որ դուք երբևէ այսպիսի հանդիպում ունեցած լինեք օրինակ Սերժ Սարգսյանի, նախկին վարաչապետերի կամ նախագահների հետ և այսօրվա շեշտադրումներով հանդես գաք: Ինձ համար դա տարօրինակ է: Այն ժամանակ ինչու չեք եկել կառավարության դեմը  նստել, կամ նախագահականի»:

 

Ինչու է Փաշինյանը հավասարության նշան դնում իր ու Սերժ Սարգսյանի միջև, եթե տարբերությունն ակնհայտ է: Իշխանության տարբեր օղակները, մասնավորապես վարչապետը, անընդհատ կրկնում են, որ իրենց ժողովուրդն է ընտրել, իսկ նախկիններին՝ ոչ: Իսկ եթե ժողովուրդն է ընտրել, ուրեմն ժողովուրդը նաև վստահում է իշխանություններին, իսկ եթե վստահում է, ուրեմն կարող է ավելի հանգիստ խղճով իր խնդիրները ներկայացնել՝ վստահ լինելով, որ դրանք կլուծվեն: Սա է տարբերությունը, սրա պատճառով նախկինում մայրերն ակցիաներ չեն արել, իսկ իրականում արել են:

Եվ ի վերջո պետք չէ մոռանալ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ, կառավարությունը ՀՀ քաղաքացիների տունն է, ինչպես կուզեն դուռը կբացեն: Մարդիկ իրենց տուն են գնում, իրենց վարչապետին ներկայացնում են իրենց խնդիրը, ինչից զրկված են եղել անցյալում: Դրանից նեղվել պետք չէ: Պետք չէ համեմատել անհամեմատելին:

Արթուր Մնացականյան

Նույն շարքից