Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Լուկաշենկոն հիշել է, թե ինչպես են Ելցինի հետ Քլինթոնի ներկայությամբ ծիծաղել նրա վրա

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես են Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի հետ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին կատակով առաջարկել ղեկավարել միութենական պետությունը։ Այդ ժամանակ Քլինթոնը պատրաստվում էր լքել իր պաշտոնը և դեռ չգիտեր, թե ինչով է զբաղվելու։ Այս մասին հայտնում է Life-ը։

«Ես Ելցինին ասացի՝ լսիր, Բորիս, արի պաշտոն առաջարկենք նրան։ Նա լրջորեն նայեց ինձ և հարցրեց՝ ի՞նչ պաշտոն, միութենական պետության ղեկավար՝ պատասխանեցի ես, չէ որ նա, այսպես թե այնպես, մեր ուզածով կլուծի խնդիրները»,-հիշել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոյի առաջարկից հետո Ելցինը պայթել է ծիծաղից և այնքան բարձր է ծիծաղել, որ գրավել է բոլորի ուշադրությունը։ Քլինթոնը նույնպես ծիծաղել է, սակայն չի հասկացել կատակը։ Իսկ երբ թարգմանիչը փոխանցել է քաղաքական գործիչների ասածը, նա սկսել է ավելի բարձր ծիծաղել։

Միևնույն ժամանակ Լուկաշենկոն նշել է, որ ԱՄՆ նախագահի համար դժվար կլիներ ղեկավարել հետխորհրդային շրջանի տարածքում․ «Ստիպված կլինեինք զբաղվել ոչ միայն մարդկանց կարծիքներով, այլ նաև տնտեսությամբ, կարտոֆիլով»,-ասել է Լուկաշենկոն։

Նույն շարքից