Հասարակություն 

Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում. Զոհեր կան

Հոկտեմբերի 19-ին, ժամը 3-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 18-ամյա բնակիչ Դավիթ Ղալաչյանը Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհին «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայով բախվել է բետոնե պատնեշին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից:

Մեքենան շրջվել է, հրդեհ բռնկվել, ինչի հետևանքով ուղևորներից նույն գյուղի 18-ամյա բնակիչ Մովսես Խաչատրյանը տեղում մահացել է: Վարորդի հետ Ներքին Գետաշենցի 17-18 տարեկան ևս երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Ավելի ուշ հիվնադանոցում մահացել է նաև վորորդը` Դավիթ Ղալաչյանը:

Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, ապա նաև հիվանդանոց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից