Հասարակություն Տեսանյութեր 

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է կինն ընկնում գնացքի ռելսերի վրա /տեսանյութ/

analitik.am

Բուենոս Այրեսի մետրոյում գտնվող տեսախցիկներից մեկը ֆիքսել է սարսափելի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է տղամարդը կորցնում գիտակցությունը՝ ընկնելով ուղևորներից մեկի վրա, ինչից հետո կինն ընկնում է գնացքի ռելսերին: Այս մասին հայտնում է Life-ը։

Ընկնելու արդյունքում ստացած հարվածն այնքան ուժեղ է եղել, որ կինը կորցրել է գիտակցությունը և չի արձագանքել, ինչը չի կարելի ասել կայարանում կանգնած քաղաքացիների մասին։ Նրանք ամեն կերպ նախազգուշացրել են գնացքավարին, որից հետո վերջինիս հաջողվել է կանգնեցնել գնացքը դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա։

Այնուհետև քաղաքացիներից մի քանիսն օգնել են կնոջը վեր բարձրացնել։

Կինն ու տղամարդը տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց։

Նույն շարքից