Հասարակություն Տեսանյութեր 

Նորմալ աշխատավարձ տալի՞ս են գոնե. Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է /ուղիղ/

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ծանոթանում է ավտոմաքսատան կառուցման աշխատանքներին:

Վարչապետը հատուկ ցանկացավ մոտենալ ու բարևել բանվորներին՝ նաև հետաքրքրվելով աշխատավարձով. «Նորմալ աշխատավարձ տալի՞ս են գոնե»,-հարցրեց նա բանվորներից մեկին:

Տղամարդը նշեց, որ օրականով են վարձրատրվում՝ 10 հազար դրամ:

«Վատ չէ 10 հազարը»,-արձագանքեց Փաշինյանը:

Փաշինյանը Գյումրի է մեկնել այսօր առավոտյան:

Կառուցվող մաքսատունն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող կետի մի մասն է կազմելու միայն: Նման կետ Հայաստանում կառուցվելու է երկու հատ՝ հարավային՝ Սիսիանում, և հյուսիսային՝ Գյումրիում:

Նույն շարքից