Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի այցերն ու մեկ ուղիղ եթերն իրենք իրենցով խթանեցին Գյումրու զարգացումը. Իմ քայլի պատգամավոր

analitik.am

Գյումրիում կառուցվող ավտոմաքսատանն է նաև ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:

Լրագրողների հետ զրույցում Գևորգյանը, պատասխանելով հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ կետի կառուցումը Գյումրիի տնտեսության վրա, նշեց, թե բանաձև չկա, որով կարելի է հստակ հաշվարկներ անել. «Բայց տնտեսական էֆեկտը կոնկրետ Գյումրիի համար կլինի բավականին բարձր, որովհետև նախ աշխատատեղեր կտեղափոխվեն Գյոմրի: Բացի դրանից, կլինի մեծ ուղևորահոսք, բեռնափոխադրումների հոսք, ինչն անշուշտ նպաստելու է քաղաքի զարգացմանը: Արդեն այսօր կարող եք տեսնել, որ մաքսային տաածքի շրջակա հողերի գինը մի քանի անգամ բարձրացրել է: Մարդիկ ձգտում են մոտ տարածքներում հողատարածքներ ձեռք բերել որոշակի ծառայություններ մատուցելու համար: Նաև տուրիստական հոսքն է ավելացել: Զարգացման գործընթացը սպասվածից ավելի արագ է գնում»:

Հարցին, թե ինչի հաշվին է զարգացման գործընթացը սպասվածից արագ գնում, պատգամավորն ասաց՝ երևի վերաբերմունքի. «Չեմ կարող մի բառով ասել: Վարչապետի մի քանի այցը, ուղիղ եթերը, որ մի անգամ մտավ Գյումրիից, դա ինքն իրենով խթանեց: Իսկ երբ շատ մարդիկ սկսեցին գալ, հարցը ծանոթներին ևս բերեց քաղաք: Գյումրիին փայլուն ապագա է սպասվում»:

Հարցին, թե ինքը կապրի՞ Գյումրիում, Գևորգյանն ասաց, որ ապրել է ու որոշակի նման հեռավոր նպատակներ ունի։

Նույն շարքից