Քաղաքականություն 

Ես որևէ տարօրինակ բան չեմ տեսնում. Իմ քայլի պատգամավորը՝ Հրայր Թովմասյանի հարազատներին ԱԱԾ կանչելու մասին

analitik.am

Ես ուսումնասիրել եմ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը, ինձ մոտ հարցեր չառաջացան՝ գոնե այս պահին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ խոսելով Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելու մասին:

«Ես այդ քրեական գործին կամ նախապատրաստվող նյութերին ծանոթ չեմ: Սակայն այն պարզաբանումները, որոնք ներկայացրեց ԱԱԾ-ն, ինձ բավարար էր: Ես տարօրինակ բան չեմ տեսնում»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ պետք չէ թիրախավորել մարդու հարազատներին, պատգամավորն ասաց, որ տարօրինակ բան չի տեսել. «Գործի ընթացքը կլինի, կտեսնենք, այս պահին որևէ տարօրինակ բան չեմ տեսնում»:

Նույն շարքից