Հասարակություն 

ԱԱԾ նոր պետացուն հիմա էլ Միհրան Հակոբյանի հետևից է ընկել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

analitik.am

ԱԱԾ նոր պետացուն՝ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանը, հիմա էլ Միհրան Հակոբյանի հետևից է ընկել։ Հանձնարարել է, որ ԵՊՀ գործերը փորփրեն, տեսնեն ինչ կարելի է գտնել Միհրանի վրա։

Մտածում եմ՝ չբռնե՞մ օգնեմ։ Պարոն Համբարձումյան, ինչու՞ եք այդքան հեռու գնում, թաթախվում ինչ-որ փոշոտ թղթերի մեջ, ԵՊՀ ու ԱԱԾ աշխատակիցներին նեղություն տալիս։ Ոնց որ ձախ ձեռքով աջ ականջ բռնեք։

Դրա կարիքը չկա։ Ձեր #Երկիր_ՀԺ-ում այդ հարցերն ավելի հեշտ է կարելի լուծել։ Պարզապես հակահեղափոխական անվանեք Միհրանին ու դուխով փակեք։ Զոմբիները ձեզ հետ են, մեջքներիդ կանգնած։ Փորձեք ու տեսեք ոնց են սկսում օրհնել էն արգանդը, որ ձեզ լույս աշխարհ է բերել։ Կդառնաք Նիկոլին հավասար... Լավ, այդ մեկը չասեմ, թե ինչ։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նույն շարքից