Հասարակություն 

Սարսափելի հրդեհ՝ Ռուսաստանում. Զոհվածներից 5-ը 1-6 տարեկան երեխաներ են

analitik.am

Յարոսլավլի երկրամասում հրդեհի արդյունքում 7 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ նշելով, որ մահացողներից 5-ը երեխաներ են:

Զոհված երեխաները եղել են 1-6 տարեկան: Նրանց թվում քույր ու եղբայր կան՝ 2 և 4 տարեկան:

Բնակելի տանը բռնկված հրդեհի պատճառը նախնական տվյալներով կրակի հետ անզգույշ վարվելն է:

Հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից