Հասարակություն 

Կրասնոյարսկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի արդյունքում, նախնական տեղեկություններով, հայեր չկան

analitik.am

Վերջին տեղեկություններով, Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման արդյունքում տուժածների թիվը հասնում է 16-ի: Նրանցից 9-ը տեղափոխվել են Կուրգանոյի հիվանդանոց: Տուժածների մոտ հիմնականում թեթև ու գանգուղեղային վնասվածքներ են:

Ռուսական լրատվամիջոցները նաև հրապարակել են տուժածների անունները: Նախնական տվյալներով, ցանկում հայեր չկան:

Հիշեցնենք, որ այս պահին հայտնի է 15 զոհի մասին:

Նույն շարքից