Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հայտնի է Արմեն Կարապետյանի պաշտոնանկության պատճառը

analitik.am

Արմեն Կարապետյանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Այս մասին հայտնում է նախարարության խոսնակ Աննա Օհանյանը:

«Հետագա շահարկումներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ Արմեն Կարապետյանն ազատվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից սեփական դիմումի համաձայն: Անձամբ իր անունից փոխանցում եմ, որ պատճառն անձնական է` առողջական»,-գրում է Օհանյանը:

Կարապետյանը պաշտոնից ազատվեց հոկտեմբերի 18-ին:

Նույն շարքից