Հասարակություն 

Բախումից հետո «Volkswagen»-ը և «BMW»-ն բռնկվել են

analitik.am

Հոկտեմբերի 19-ին, ժամը 02:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու 63 հասցեի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է կայանած «ՎԱԶ-2170» (սեփականատեր՝ Մարիամ Ս.) և «BMW 320» (սեփականատեր՝ Սամվել Խ.) մակնիշների ավտոմեքենաներին և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:21-ին, մարվել՝ 03:08-ին: Տուժածներ չկան:

Պատահարի հետևանքով «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի սրահը և դիմային հատվածը, ինչպես նաև «BMW» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը այրվել են:

Նույն շարքից