Հասարակություն 

Ռուսաստանում Կադիրովի անվան հատուկ ստորաբաժանման ծառայակիցը ծեծկռտուքի ժամանակ ոստիկանի է սպանել

analitik.am

Նալչիկում ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի ինստիտուտի մասնաճյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել ոստիկանների միջև: Այս մասին հայտնում է Լենտան:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ի երեկոյան: Ծեծկռտուքի մի կողմում եղել են երեք ուսանողներ, մյուս կողմում՝ Չեչնիայի Ահմեդ Կադիրովի անվան հատուկ նշանակության ջոկատի ծառայակիցները: Նախ եղել է վիճաբանություն, ինչն ավելի ուշ վերածվել է ծեծկռտուքի:

Մյուսները փորձել են հանդարտեցնել կռվողներին, սական չեչեն ոստիկանը ոչ մի կերպ չի ենթարկվել հորդորներին: Վերջինիս հարվածների արդյունքում Կարելիի «Գրոմ» ստորաբաժանման ոստիկանն ընկել է, գլխով հարվածել գետնին և մահացել:

Պաշտոնապես տեղի ունեցածը դեռ չի մեկնաբանվել:

Նույն շարքից