Հայաստան 

ԱԺ–ում այսօր ԵՏՄ պայմանագրին միանալու վերաբերյալ լսումներ կանցկացվեն

analitik.am

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպում են խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով:

Հանդիպմանը հրավիրված են հասարակական–քաղաքական գործիչներ, նաև մտավորականության ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ առաջիկա հերթական՝ դեկտեմբերի 1-ի նիստում պայմանագիրը պետք է վավերացվի ԱԺ-ի կողմից, իսկ նախքան այդ Հայաստանի սահմանադրական դատարանը քննելով համաձայնագիրը՝ դրան միանալը և դրանից բխող պարտավորությունները ճանաչել էր ՀՀ Սահմանադրությանը չհակասող:

Նույն շարքից