Հայաստան Քաղաքականություն 

Մտահոգիչ էին Սարհատի դիմումի հիմք հանդիսացող պատճառները. Իմքայլական պատգամավոր

analitik.am

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն իր էջում գրում է.

«Երեկ տեղեկացա, որ իմ լավ ընկեր և իր ոլորտի լավագույն մասնագետ Սարհատ Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Սարհատի հետ աշխատել եմ ուրբանլաբում, որտեղ նա կարողացել էր միավորել լավ մասնագետների և վառ անհատականությունների, ապա Նոր Կադաստրում, որտեղ նա կարողացավ իրապես հաջողություններ գրանցել: Բազմիցս եմ ասել, որ Սարհատի աշխատասիրությունը վարակիչ է, իսկ գիտելիքահեն որոշումներ կայացնելու հմտությունը՝ հիացնող:

Մտահոգիչ էին Սարհատի դիմումի հիմք հանդիսացող պատճառները, իմ լիազորությունների սահմանում կպարզեմ խնդրո առարկա հանդիսացող հանգամանքները»:

 

Նույն շարքից