Գլխավոր Հասարակություն 

Վրաստանում բնակելի շենքում պայթյունի արդյունքում տուժածների շրջանում հայեր չկան

analitik.am

Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

«Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել բնական գազով աշխատող ջրատաքացուցչի տնայնագործական եղանակով մոնտաժված լինելու պատճառով»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից