Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Ժան-Կլոդ Յունկերը հուզվել է ԵՄ-ի վերջին գագաթնաժողովում ելույթի ժամանակ /տեսանյութ/

analitik.am

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հուզվել է ԵՄ-ի վերջին գագաթնաժողովում ելույթ ունենալու ժամանակ։ Հմապատասխան տեսանյութը հրապարակվել է կազմակերպության թվիթերյան էջում։

Դիմելով լրագրողներին, Յունկերը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և նշել, որ այս ընթացքում անցկացվել է մոտ 150 գագաթնաժողով. «Ես կհպարտանամ մինչև կյանքիս վերջ, որ կարողացել եմ ծառայել Եվրոպայում»,-հուզված ձայնով ասել է նա։

Յունկերի այս խոսքերից հետո ներկաները բարձր ծափահարել են։

Հիշեցնենք, որ Յունկերը պաշտոնավարում է 2014 թվականից։ Նրա իրավահաջորդը Ուրսուլա ֆոն դեր Լյայենն է, ով մինչև 2019 թվականը եղել է Գերմանիայի Պաշտպանության նախարարը։

Նույն շարքից