Հասարակություն 

Անծանոթ աղջիկը Հայկ Մարությանին նվիրեց Ռոբերտ Քոչարյանի գիրքը

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել էր «Կարմիր բլուր» հնարավայր, որտեղ նրան անակնկալ էր սպասվում:

«Դեպքի վայրում» Մարությանին մոտեցավ մի երիտասարդ աղջիկ, ով նախ սելֆի արեց քաղաքապետի հետ, հետո նրան գիրք նվիրեց, որը փաթեթավորվցած էր: Այն ընթացքում, երբ նվեր տվողը բացում էր փաթեթը, քաղաքապետը մեծ հետաքրքրությամբ սպասում էր՝ տեսնելու համար, թե ինչ գիրք են նվիրում իրեն:

Մարությանը նախ ցանկանում էր վերցնել նվերը, սակայն երբ տեսավ, որ այն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գիրքն է, չվերցրեց: Քաղաքապետի փոխարեն դա արեց նրան ուղեկցող աշխատակից:

Նույն շարքից