Բիզնես Հասարակություն 

Կոնվերս Բանկում մեկնարկեց «Ապագայի թիմ» ծրագիրը

analitik.am

Կոնվերս Բանկում մեկնարկել է «Ապագայի թիմ» ուսումնական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 25 եռանդուն երիտասարդներ, ովքեր հաղթահարել են նախընտրական փուլերը, մասնակից են դարձել Կոնվերս Բանկի առաջատար մասնագետների կողմից մշակված հատուկ 1,5 ամիս տևողությամբ դասընթացներին:


«Առաջին անգամ «Ապագայի թիմ» ծրագիրը անց է կացվել 2012-ին: Ծրագրի ավարտին 20 մասնակից դարձան Կոնվերս Բանկի աշխատակից: 2012-ի լավ ցուցանիշներով  ոգեշնչվելով՝ 2013-ին ծրագիրն  իրականացրեցինք 2-րդ անգամ, իսկ Կոնվերս Բանկում աշխատանքի անցած երիտասարդ մասնագետների թիվը գրեթե կրկնապատկվեց», - պատմում է Կոնվերս Բանկի անձնակազմի կառավարման բաժնի պետ Լուսինե Մելիքսեթյանը:


Դասընթացներն անց են կացվում շաբաթական 2-3 օր, 2 ժամ տևողությամբ՝ Կոնվերս Բանկի գլխամասային գրսենյակի ուսումնական կենտրոնում: Ծրագրի ավարտից հետո հաջողությամբ հաղթահարելով ատեստացիայի փուլը երիտասարդ մասնագետները աշխատանքի կանցնեն Կոնվերս Բանկում:


«Յուրաքանչյուր տարի Կոնվերս Բանկում աշխատանքի են անցնում բուհերի տասնյակ շրջանավարտներ: Մեզ համար անչափ կարևոր է եռանդուն և որակյալ մասնագետների ներգրավումը աշխատանքային պրոցեսի մեջ: Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական ռազմավարության ծրագրերը այս տարի ուղղված են մասնավորապես կրթությանը», - նշել է Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:


 2014-ին նախատեսվում է անցկացնել ևս մեկ «Ապագայի թիմ» ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:


Ծրագրի մասնակիցներն ընտրվում են ըստ հատուկ մշակված թեստավորման և անհատական հարցազրույցի:


Ապագայի թիմ ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք www.conversebank.am:

Նույն շարքից