Խորվաթիայի նախագահ Կալինդա Գրաբար-Կիտարովիչին նախագահի պաշտոնում կարող է փոխաարինել մեկ այլ կին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Playboy-ի աստղ Ավա Կարաբատիչին: Օրեր առաջ գեղեցկուհին հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել դեկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին:
«Քաղաքականությունն իմ երկրորդ սերն է, ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը: Ես այլևս չեմ կարող նայել այն վատ երևույթներին, որոնք կատարվում են մեր երկրում: Երիտասրադները լքում են երկիրը, ծնելիության մակարդակը ցածր է: Կարծես բոլորը կույր լինեն»,-գրել է Ավան Ինսթագրամի իր էջում:
Ավան իր ծրագրի մի մասն արդեն բարձրաձայնել է: Նա մտադիր է օրինականացնել մարմնավաճառությունն ու մարիխուանան, միևնույն ժամանակ պայքարել աբորտների և կոռուպցիայի դեմ:
Խորվաթիայում նախագահական ընտրությունները կայանալու են այս տարի դեկտեմբերի 12-ին: