Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչ է անում Սիրիայում ԱՄՆ-ը

analitik.am

Սիրիայում հակամարտության գոտում Վաշինգտոնի ներկայության նպատակներն ու ռազմավարությունը պարզ չեն, ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 7-ին ասել էր, որ Միացյալ Նահանգները սկսել են զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքից:

Հոկտեմբեր 13-ին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն իր հերթին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Սիրիայից դուրս է բերելու ևս 1000 զինծառայող:

«Մենք չենք հասկանում հակամարտության գոտում Վաշինգտոնի ներկայության ռազմավարությունը և նպատակները: Նրանք, ինչպես Աֆղանստանում էր, մեկ դուրս են բերում զորքերը, մեկը՝ մտցնում, հետո՝ նորից դուրս բերում: Այդպես էլ անում են սիրիական միջազգային կարգավորման հարցում: Նրանք մեկ ընդլայնվում են, մեկ խորանում, մեկ մնում են, մեկ հեռանում: Ոչ ոք չգիտի»,-ասել է Զախարովան։

Նույն շարքից