Հայաստան 

Հայ օդաչուների մարմինները տարհանելու համար գործել է 4 հոգանոց խումբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

analitik.am

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում արած գրառման մեջ տեղեկացնում է, որ ըստ իր աղբյուրի, ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի օդաչուներին տարհանելու ժամանակ գործել է հատուկջոկատայինների 4 հոգանոց խումբ և 3 տեսակի օդային սարք։

 

Գրառման մեջ ասվում է.

 

«Մեր օդաչուներին տարհանելու օպերացիայի մասին նոր տեղեկություններ իմացա հավաստի աղբյուրներից։ Պարզվում է, որ այդ փայլուն գործողությունն իրականացրել է մեր հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված 4 հոգանոց խումբը։ Գործողության ընթացքում օգտագործվել են 3 տեսակի օդային սարք, որոնցից մեկն առաջին անգամ է գործածվել մեր պրակտիկայում։

 

Դե, իհարկե, մեծ է եղել նաև առաջնագծում կանգնած տղաների դերակատարումը, որոնք ապահովել են հիշյալ չորս հատուկջոկատայինների գործողությունների հաջողությունը։

Փառք մեր տղաներին»:

Նույն շարքից